Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են գազի գնի շուրջ

04:19 • 04.04.17

Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են գազի գնի շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, գրում է Interfax-ը։


«Մենք պայմանավորվել ենք, որ կկարգավորենք նավթագազային ոլորտում մեր բոլոր վիճահարույց հարցերը։ Մենք որոշել ենք, թե ինչպես ու ինչ ժամկետներում ենք անելու դա։ Կաշխատենք ի կատար ածել պլանները մոտակա 10 օրվա ընթացքում»,- մասնավորապես նշել է Պուտինը։