Շվեդիայի ոստիկանությունը բեռնատարի վրաերթից հետո տարհանում է Ստոկհոլմի կենտրոնական կայարանը

19:17 • 07.04.17

Շվեդիայում իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են տարհանել Ստոկհոլմի կենտրոնական կայարանը: Ինչպես հայտնում է  Reuters գործակալությունը, տարհանումն իրականացվում է քաղաքի կենտրոնում բեռնատարի իրականացրած վրաերթի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ոստիկանությունը շրջափակել է վթարի տարածքը: Դեպքի վայրում շտապ օգնության մի քանի հաշվարկ է աշխատում: Վերջին տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով 3 մարդ է զոհվել:

Ոստիկանությունն ու Շվեդիայի վարչապետը կատարվածը որակել են որպես «ահաբեկչական գործողություն»: