Ավստրալուհին հիշում է իր կյանքի ամեն մի օրը` սկսած ծնված օրվանից
Մեզանից քչերն են հիշում մանուկ հասակում իրենց հետ տեղի ունեցած դեպքերն, ու դրանց մասին տեղեկանում ենք ծնողների պատմությունների շնորհիվ: Սակայն կան մարդիկ, որոնց հիշողությունն իրենց թույլ է տալիս ինքնուրույն հիշել իրենց կյանքի ամեն մի պահը` սկսած կյանքի առաջին իսկ օրերից:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, ողջ աշխարհում նման կարողությամբ 60-80 մարդ է բնակվում: Նրանցից է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում բնակվող 27-ամյա Ռեբեկա Շերոքը, ում մոտ առկա է «Կատարյալ ինքնակենսագրական հիշողության համաշխատանիշ»:
Այս համախտանիշը թույլ չի տալիս մարդկանց առհասարակ ինչ-որ բան մոռանալ: Արդյունքում Ռեբեկան կարողանում է հիշել իր կյանքի ամեն մի պահը, ինչպես օրինակ 18 ամսականում տեսած երազները կամ 12 օրականում ավտոմեքենայում արված լուսանկարը:










