Wikipedia-ի հիմնադիրը մտադիր է նոր կայք ստեղծել` կեղծ լուրերի դեմ պայքարելու համար

22:00 • 25.04.17

Wikipedia կայքի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարել է, որ մտադիր է նոր կայք ստեղծել, որը կմիավորի լրագրողներին ու կամավորներին: 

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Ուելսը մտադիր է նորաստեղծ կայքն անվանել Wikitribune, որի նպատակը կլինի կեղծ լուրերի դեմ պայքարը:   

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ մարդիկ ստույգ և հիմնավորված հոդվածներ են կարդում, որոնք իրական ազդեցություն չեն ունենա տեղական և գլոբալ իրադարձությունների վրա», - ասվում է կայքի նկարագրության մեջ:

Նորաստեղծ կայքը կհրապարակի պրոֆեսիոնալ լրագրողների հեղինական նյութերը: Այս կայքում օգտատերերը կկարողանան առաջարկել որոշակի ճշտումներ և հավելումներ անել: