Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել միգրանտների միջև. 10 մարդ է տուժել
Ֆրանսիական Կալե քաղաքում բախումներ են տեղի ունեցել ապօրինի միգրանտների միջև: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախնական տվյալների համաձայն` հակամարտությունը տեղի է ունեցել Էրիթրեայից և Եթովպիայից ժամանած միգրանտների միջև:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Միգրանտներին ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել փախստականների համար նախատեսված «Ջունգլի» ճամբարի մոտակայքում:










