Թաիլանդի բնակիչը Facebook-ով հեռարձակել է 11-ամսյա դստեր սպանությունն ու ինքնասպան եղել

20:17 • 25.04.17

Թաիլանդի Փհուկետ քաղաքի բնակիչ Վուտիսան Վոնգթալայը Facebook-ում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչպես է կախում իր 11 ամսական դստերն ու ինքնասպան լինում: 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախքան սոցցանցի ղեկավարությունը կհեռացներ ողբերգական տեսագրությունը, այն մեկ օր շարունակ հասանելի է եղել և ավելի քան 350 000 դիտում է ունեցել:

Ինչպես նշվում է, առաջին տեսահոլովակում տղամարդը պարանը փաթաթում է դստեր վզին, իսկ երկրորդում ցած նետում նրան լքված տան տանիքից:

Տղամարդու դին հայտնաբերվել է դեպքի վայրում: Գործը հետաքննող ոստիկանի խոսքով՝ նա ինքնասպան է եղել: