Կապանում երիտասարդը խոհանոցում մալուխով կախվել է

11:04 • 26.04.17

 

Ապրիլի 25` ժամը 13.00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանություն զանգահարել է  մի քաղաքացի և հայտնել, որ քրոջ տղային հայտնաբերել են կախված:

Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նույնը օրը՝ ժամը 12.40 –ին, Կապանի բնակչուհին՝ վերադառնալով տուն, խոհանոցի դռնից մալուխից կախված վիճակում հայտնաբերել է որդու՝ 39-ամյա Էմիլ Մնացականյանի դին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: