Բարսելոնայում 9 մարդ են ձերբակալել ահաբեկչության հետ կապեր ունենալու կասկածանքով
Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է ինը հոգու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ: Ձերբակալությունը մի քանի ամիս շարունակվող հետաքննության արդյունք է, հայտնում է Euronews-ը:
Բոլոր 9 ձերբակալվածներն էլ Մարոկոյից են՝ 21-39 տարեկան: Բացի ահաբեկիչների հետ որոշակի առնչությունից, նրանց կասկածում են նաև Կատալոնիայում կազմակերպված հանցագործությանը մասնակցելու մեջ:
Գործողությունն իրականացվել է բելգիական ոստիկանության մասնակցությամբ, քանի որ ձերբակալվածներին կասկածում են անցյալ տարվա Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ:










