Կանադայում զորավարժությունների ընթացքում մահացել է 1, վիրավորվել՝ 3 զինվորական
Կանադական Ալբերտա նահանգում Rugged Bear զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 3 զինվորական: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը:
Նշվում է, որ տրանսպորտային միջոցի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:00-ի սահմաններում, Ուեյնրայթ բնակավայրում գտնվող բազայում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ երեք հոգի հոսպիտալացվել է, մեկը մահացել ստացած վնասվածքներից: Լրացուցիչ տեղեկատվություն վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:
Ռազմական ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:
Rugged Bear զորավարժություններն անց են կացվում Լատվիայում, Իրաքում և Ուկրաինայում առաքելությունների պատրաստության շրջանակներում՝ ապրիլի 3-ից մայիսի 4-ը: Զորավարժություններին ներգրավված է 3.000 մարդ:










