Չինաստանը ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը
Չինաստանը Լյաոնին նահանգի Դալյան նավահանգստում ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այն երկրի Ազգային ազատագրական բանակի զինանոցում եղած 2-րդ ավիակիրն է:
Նախքան այդ, Չինաստանն ուներ միայն մի ավիակիր, որը 1990-ականների վերջին 25 մլն դոլարով գնել էր Ուկրաինայից: Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը խորհրդային արտադրության «Վարյագ» ծանր ավիակիր հածանավի հիմքի վրա կառուցված ավիակրի մասին է:










