Վանաձորին մերձակա Փաշի գյուղ կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի

10:52 • 26.04.17

 

Ապրիլի 25-ին ժամը 14.52-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11.30-ի սահմաններում Վանաձորի Քիմիական գործարանի վերևում` Փաշի գյուղ կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: