Մարին Լը Պենը պատմել է՝ ինչ է անելու առաջին հերթին, եթե հաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցած Մարին Լը Պենը հայտնել է, թե ինչ է անելու առաջին հերթին, եթե հաղթանակ տանի ընտրություններում, գրում է Le Parisien-ը:
«Եթե հաղթեմ, առաջինը մայրիկիս կզանգահարեմ», - խոստովանել է Լը Պենը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է իր հաղթանակի պարագայում կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ:
«Ես խաղաղ հարաբերություններ եմ ուզում բոլոր երկրների հետ՝ թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի», - հայտարարել է Լը Պենը, - «Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր պետություններին»:










