Իվանկա Թրամփի գլամուրային տեսքը Մերկելի հետ ընթրիքին (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների «առաջին դուստր» Իվանկա Թրամփը, որն այս օրերին գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, ներկա է եղել Deutsche Bank-ի կազմակերպած գալա ընթրիքին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընթրիքին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն առաջին անգամ է ԱՄՆ նախագահի դստերն իր երկրում ընդունում:
Հայտնի է, որ ընթրիքի ժամանակ 35-ամյա Թրամփն ու Մերկելն իրար կողք են նստել, զրուցել ու ժպտացել են:
Պարբերականը նկատում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահի խորհրդականն էլեգանտ տեսք է ունեցել: Նա կրել է պարզ ձևվածքով ճերմակ զգեստ, սև դասական բարձրակրունկներ, իսկ կերպարին մի քիչ գլամուրային տեսք հաղորդելուն օգնել են աչքի ընկնող վառ կանաչ ականջօղերը:






Հայտնի է, որ մինչ ընթացել է գալա ընթրիքը, Deutsche Bank-ի շենքի դիմաց խաղաղ ցույց է անցկացվել Իվանկա Թրամփի այցի կապակցությամբ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ընթրիքի նախօրեին Իվանկա Թրամփը մասնակցել է G20-ի (20 տնտեսություն՝ 19 ազգային տնտեսություն և ԵՄ, ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ) կանանց գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը, Կանադայի արտգործնախարար Քրիստյա Ֆրիլանդը և կին ձեռներեցներ:


Բացի այդ, Իվանկա Թրամփն այցելել է Բեռլինում Հոլոքոստի զոհերի հուշահամալիր:












