Ոչ մի Ջիհադ, Իմամ կամ Սադամ. Չինաստանում արգելվել է երեխաներին իսլամական անուններ տալը

12:16 • 26.04.17

Չինաստանի իշխանություններն արգելել են երկրի տարածքում բնակվող մուսուլմաններին իրենց երեխաներին իսլամիստական ծայրահեղականության հետ կապ ունեցող անուններով կոչել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, արգելված անունների ցանկում ներառված է 29 անուն՝ այդ թվում նաև Ջիհադ, Իմամ ու Սադամ:

Երեխաները, որոնց ծնողները կխախտեն արգելքը, չեն ստանա ծննդյան վկայական:

Պարբերականը հավելում է, որ տվյալ արգելքը վերաբերում է երկրի հարավ-արևելյան հատվածում բնակվող ույղուր բնակչությանը, որոնց նախկինում արգելվել էր հասարակական վայրերում գլխաշոր կրել, ինչպես նաև մորուք պահել:

Հայտնի է, որ Չինաստանի տարածքում բնակվում է մոտ 10 մլն մուսուլման:

 

Residents in Muslim-dominant Xinjiang Province have already been banned from wearing veils in public. In the file photo (above) taken in 2002, Muslim Uighur women and a boy waited with food for the men to exit a mosque  in Kashgar