Անզգուշությամբ մարդու մահ առաջացրած 21-ամյա վարորդը հայտնաբերվել է

11:51 • 26.04.17

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 81 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Հայկ Հ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):