Մեծ Բրիտանիայի վարչապետը շփոթմամբ հայտնում է, որ պայքարելու է «տուրիզմի» դեմ՝ նկատի ունենալով «տեռորիզմը» (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր հերթական ելույթի ժամանակ սխալվել է՝ հայտարարելով, որ երկիրը պայքարելու է «տուրիզմի» դեմ՝ նկատի ուներ «տեռորիզմը», գրում է բրիտանական պարբերականը:
«Մենք պատրաստվում ենք առաջնորդնել աշխարհը՝ տուրիզմը կանխելու հարցում»,- հայտնել է Մեյը՝ առաջացնելով բազմաթիվ մարդկանց զարմանքն ու շփոթմունքը:
Իսկ ինտերնետ օգտատերերը մի լավ ծաղրել են վարչապետին՝ նրա հասցեին բազում կատակ-մեկնաբանություններ գրելով սոցցանցերում:










