Թրամփը հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության նոր ղեկավարի անունը

05:57 • 26.04.17

Ռենդոլֆ Ալեսը նշանակվել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության տնօրեն, երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը՝  Ինտերֆաքսի փոխանցմամբ:


«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այսօր Ռենդոլֆ Ալեսի նշանակման մասին՝ որպես Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության տնօրեն», - ասված է հայտարարության մեջ:


Ալեսը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության հանձնակատարի տեղակալի պաշտոնը: Նա ծառայել է ԱՄՆ ծովային ուժերում շուրջ 35 տարի, իսկ 2011 թ.-ին ստացել է գեներալ-մայորի կոչում: