ԱՄՆ-ում դատավորն արգելափակել է Թրամփի ևս մեկ հականերգաղթային հրամանագիր. Սպիտակ տունը քննադատել է

12:08 • 26.04.17

ԱՄՆ շրջանային դատավոր Ուիլյամ Օրիկը երեքշաբթի՝ ապրիլի 25-ին, արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը մտադրվում էր պահել անօրինական ներգաղթյալներին ապաստան տվող քաղաքներին դաշնային միջոցների հատկացումը, հայտնում է Reuters գործակալությունը:


«Ապաստան քաղաքները» սովորաբար հանդուրժողաբար են վերաբերում անօրինական ներգաղթյալներին՝ հաճախ խուսափելով համապատասխան մարմիններին դաշնային իմիգրացիոն օրենքների հարկադիր կատարումն ապահովելու համար դիմելուց: Այդ շարժմանն են միացել տասնյակ քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Լոս Անջելեսը և Չիկագոն:


Սպիտակ տունը պնդում է, որ տեղական իշխանությունները վտանգի տակ են դնում հանրային անվտանգությունը, երբ հրաժարվում են արտաքսման ուղարկել հանցագործությունների համար ձերբակալված անօրինական ներգաղթյալներին: ԱՄՆ վարչակազմը խստորեն քննադատել է դատավորի արարքը։


Նշվում է, որ արդեն երկու անգամ դաշնային դատավորները կանգնեցրել են նախագահի հրամանագիրը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար: Կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը: