Ողջ Չինաստանում կա 100-ից ավելի հայ ուսանող. ՀՀ դեսպանատունը ճշտում է Սիչուան նահանգի երկրաշարժից հայ տուժածների առկայությունը

16:30 • 09.08.17

Չինաստանում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր կամ ՀՀ քաղաքացիներ տուժել են, թե ոչ:

Tert.am –ին այս մասին հայտնեց Հայաստանի Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ ողջ Չինաստանում կա հայաստանցի 100-ից ավելի ուսանող: 

Հիշեցնենք, որ երեկ 6.8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել էր  45.2 հազար մարդ, զոհերի թիվը հասել է ր 9-ի, փլուզվել է 192 շենք և վնասվել 38 հազար շինություն: