Մեկնարկել է «Տանկային բիաթլոն»-ի՝ հայ տանկիստների մասնակցությամբ երկրորդ կիսաեզրափակիչը (ուղիղ միացում)

12:31 • 09.08.17

ՌԴ Մոսկվայի մարզի «Ալաբինո» զորավարժարանում ընթանում է «Միջազգային բանակային խաղեր»-ի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում են Հայաստանը, Մոնղոլիան, Բելառուսը և Ղազախստանը ներկայացնող թիմերը:

Տանկիստների մրցման ուղիղ հեռարձակումն իրականացնում է «Զվեզդա» հեռուստաալիքի առցանց կայքը:


«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ Զինված ուժերի 1-ին անձնակազմը ներկայացնում են տանկի հրամանատար սերժանտ Արմեն Առուստամյանը, նշանառու-օպերատոր շարքային Աշոտ Մանուկյանը, մեխանիկ-վարորդ շարքային Զավեն Աբրահամյանը:


Կիսաեզրափակչի առաջին փուլը կայացել է օգոստոսի 8-ին: Մրցավազքին մասնակցել են Ռուսաստանը, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Սերբիան. արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանը:

«Տանկային բիաթլոն»-ի եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին: