Լրատվամիջոցները հայտնել են Միլանում բրիտանուհի մոդել առևանգած տղամարդու շարժառիթների մասին
Միլանում բրիտանացի մոդել առևանգելու գլխավոր կասկածյալը հայտնել է, որ ինքը ոչ դիտավորյալ հանցագործություն է գործել. տղամարդու խոսքով՝ ինքն աշխատել է ռումինացիների խմբի համար և ցանկացել է գումար հավաքել լեյկոզի բուժման համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ լեհ Լուկաշ Հերբան պատմել է քննիչներին, որ ցանկացել է գումար հավաքել իր բուժման համար: Ռումինացիների խոմբը, որը զբաղվում է հագուստի առքուվաճառքով, առաջարկել է նրան զբաղվել Եվրոպայում ապրանքի պահեստի համար նախատեսված անշարժ գույքի վարձակալությամբ:
Հերբայի խոսքով՝ իրեն խնդրել են դիմավորել բրիտանացի մոդել Քլոե Էյլինգին և ներկայանալ որպես լուսանկարիչ: Տղամարդը 500 հազար ֆունտ ստերլինգ է ստացել, սակայն երբ իմացել է խմբի՝ մոդելին առևանգելու մտադրության մասին, միանգամից հրաժարվել է մասնակցել հանցագործությանը:
«Անկեղծ ասած՝ պատմությունն անհավանական է: Ինչո՞ւ պետք է առևանգողն իր զոհին տանի ոստիկանություն, հյուպատոսարան: Սակայն ամեն ինչ համընկել է, և պարզվել է, որ պատմությունը ճշմարիտ է», - ասել է Էյլինգի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Պեշեն:
Նա նաև նշել է, որ մոդելի պատմությունը համոզել է դատախազներին, սակայն միջադեպի հետաքննությունը շարունակվում է:
«Դեռևս մի քանի պարզաբանումներ կարվեն որոշ ասպեկտներով, սակայն, կարծում եմ, որ քննիչները հիանալի կկատարեն իրենց աշխատանքը, և ամեն ինչ կպարզվի», - պատմել է Պեշեն:
Հիշեցնենք, որ օրերս իտալական Միլանում լեհ տղամարդը բրիտանացի մոդել է առևանգել և վաճառքի հանել աճուրդում: Այնուհետև նա իմացել է, որ նրա զոհը երկու տարեկան երեխա ունի, և որոշել է բաց թողնել նրան՝ առաջնորդվելով «իր կանոններով»: Հուլիսի 17-ին տղամարդը բերել է նրան բրիտանական հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ նրան ձերբակալել են: Նա ընդունել է իր մեղքը, և այժմ կալանավորված է:
Ավելի ուշ մոդելը վերադարձել է Լոնդոն և ցուցմունք տվել ոստիկանությունում:










