Օբամայի դստեր ինքնամոռաց պարը բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 09.08.17

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ 19-ամյա Մալիայի արտառոց պարը, որի ժամանակ աղջիկն ընկնում է հատակին ու ինքնամոռաց թավալ գալիս, համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ կադրերն արվել են Չիկագոյում երաժշտական փառատոնի ժամանակ: Հայտնի է, որ նախկին նախագահի դստերն այսպես ոգևորել է The Killers խմբի ելույթը:

Պարբերականը մանրամասնում է, որ Մալիա Օբաման այնքան տարված է եղել իր պարով, որ նույնիսկ կորցրել է iPhone սմարթֆոնը:

Համերգից հետո աղջիկը գնացել է Apple Store խանութ, սակայն կորցրած հեռախոսի գաղտնաբառը չհիշելու և Apple ID չունենալու պատճառով, նրան չեն կարողացել օգնել:

 

Footage later captured Malia writhing and rolling on the grass as she danced to the music 

Malia Obama lost her iPhone while dancing up a storm  at the Lollapalooza music festival in Chicago on Friday   She was apparently enraptured by The Killers, who were on the stage