Անհայտ անձինք կրակ են բացել Կարակասի օդանավակայանում. El Nacional

10:02 • 09.08.17

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը սպասարկող Մայկետիա օդանավակայանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկ հոգի վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ El Nacional-ին հղումով։


Հարձակման զոհ է դարձել փաստաբան Քելվին Ալվարադոն: Փաստաբանը ժամանել էր Դոմինիկյան Հանրապետությունից և ուղևորվում էր Սուլիա նահանգում գտնվող Մարակայբո քաղաք:


Հարձակվողներին հաջողվել է փախչել հանցագործության վայրից:


Կոլումբիական Avianca ավիաընկերությունը վերջին օտարերկրյա ավիաընկերությունն է, որ անվտանգության նկատառումներով հրաժարվել է չվերթներ կատարել Վենեսուելա, որտեղ հանցավորության և բռնությունների կտրուկ աճ է նկատվում քաղաքական ճգնաժամի ֆոնին: