Չեռնոգորիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել (տեսանյութ)

11:35 • 09.08.17

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի կենտրոնում հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ երկրի RTCG պետական հեռուստաընկերությանը հղումով։


Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին՝ երևանյան ժամանակով ժամը 5-ին, երկրի գլխավոր ուղղափառ եկեղեցու՝ Հարության տաճարի մոտակայքում գտնվող գրասենյակային շենքում։


Տուժածներ չկան, սակայն վնաս է հասցվել հարևան շինություններին, վնասվել են նաև մի քանի մեքենաներ։


Պայթյունի ձայնը լսվել է քաղաքի բոլոր հատվածներում և վախեցրել բնակիչներին։


Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Տարվում է հետաքննություն։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։