Զինված անձինք հյուրանոց են գրավել Ռիգայի կենտրոնում. լրատվամիջոցներ

16:42 • 09.08.17

Ռիգայի Հին քաղաք կոչվող հատվածում զինված անձինք հյուրանոց են գրավել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, զինված անձինք Garden Palace հյուրանոց են ներխուժել լույս օգոստոսի 9-ին՝ սեփականատիրոջ և այցելուներից մեկի կոնֆլիկտի պատճառով:


Հաստատության կառավարման նախագահ Ուլդիս Սկուդրայի խոսքով՝ հարձակվողները մտել են հյուրանոցային համարներ, այցելուներից մեկին դուրս հանել փողոց և ուժով խլել նրա փաստաթղթերն ու հեռախոսը, որպեսզի նա չկարողանա ոստիկանություն կանչել: Ոստիկանություն դիմել են հյուրանոցի տերերը:


Հյուրանոցի սեփականատերերը հայտարարում են, որ շենքում մինչև հիմա զինված անձինք են գտնվում, իսկ նրանց ներս չեն թողնում:


Հյուրանոցի աշխատանքը կաթվածահար է եղել, տարածքում գտնվում են կամուֆլյաժով բազմաթիվ մարդիկ:


Նշվում է, որ անցակետեր են տեղադրված ինչպես մուտքի դռների մոտ, այնպես էլ հյուրանոցի ներսում:


Ինչպես Delfi պորտալին հայտնել են ոստիկանության Ռիգայի շրջանային վարչության մամուլի կենտրոնից, կոնֆլիկտի հիմքում ընկած է վարձակալի և սեփականատիրոջ միջև քաղաքացիաիրավական վեճը: