ՌԴ-ում քրեական գործ են հարուցել 31-ամյա տղամարդու դեմ, որը երեխային ավտոմեքենայի պատուհանից հանած՝ մեքենա է վարել (տեսանյութ)

16:54 • 09.08.17

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել Զելենոգորսկ քաղաքի բնակչի դեմ, որը երեխային դուրս է հանել ավտոմեքենայի պատուհանից և այդ կերպ վարել փոխադրամիջոցը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 31-ամյա տղամարդը կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 156 հոդվածով հանցագործություն կատարելու համար («Անչափահասի դաստիարակության հարցում պարտականությունների չկատարում»):

Քննիչները կարծում են, որ նա «դաժան և բարոյական իմաստով անթույլատրելի դաստիարակության միջոցներ է կիրառել իր մանկահասակ դստեր նկատմամբ»: Այսպես, օրինակ, 2016 թվականի փետրվարին կասկածյալը կանգնել է 9 հարկանի տան տանիքի ծայրին և, ոտքից բռնելով երեք ամսական դստերը, պահել նրան գլխով դեպի ցած:

Նշվում է, որ մոտ ժամանակներս պլանավորվում է հարցաքննել կասկածյալին և ընտրել խափանման միջոցը: