Թբիլիսիի կենտրոնում հրդեհ է բռնկվել. մարդկանց տարհանել են (լուսանկար)

04:15 • 09.08.17

Թբիլիսիում Մտացմինդա լեռան վրա անտառային տարածքում հրդեհ է բռնկվել և արագ տարածվել ընդհուպ մինչև Մտացմինդայի պուրակի ատրակցիոնները։

 

Արդեն մեկ շաբաթից ավել է Թբիլիսիում օդի ջերմաստիճանն անցնում է 37 աստիճանը, և շուրջ մեկ ամիս է, որ անձրև ընդհանրապես չի տեղացել:

 

Հրդեհի վայրում աշխատում են շտապ օգնության բրիգադներ ու ոստիկանության ներկայացուցիչներ։ Հրդեհի մեկուսացման աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով՝ հրդեհված անտառային զանգվածը լեռան վրա է։


Դեպքի վայրում է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Հայտարարվել է փրկարար ծառայությունների լիարժեք մոբիլիզացիա։ Մարդկանց արդեն տարհանել են Մտացմինդայի ողջ շրջանից: