ԱՄՆ վիզայի դիմումի ձևի փոփոխությունն առնչություն չունի Թրամփի՝ վիզաների ծրագրում առաջարկած փոփոխության հետ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

20:46 • 09.08.17

ԱՄՆ վիզայի դիմումի ձևում կատարվող փոփոխություններն առնչություն չունեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վիզաների ծրագրում առաջարկված փոփոխությունների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, ուղղվել էր հետևյալ հարցը. հաշվի առնելով, որ ԱՄՆ վիզաների ստացման  կարգում, մասնավորապես, հարցաշարում փոփոխություններ են մտնելու, ապա խոսքն ի՞նչ  փոփոխության մասին է և ե՞րբ է դրանց ուժի  մեջ մտնելու ժամկետը՝ նկատի ունենալով,   ԱՄՆ  Կոնգրեսը դեռ չի վավերացրել ԱՄՆ  նախագահի նախաձեռնությունը:

«Մեզ համար վաղուց ի վեր առաջնահերթ է համարվել այն, որ անվտանգության տեսանկյունից վտանգ ներկայացնող անձանց թույլ չտրվի մուտք գործել ԱՄՆ, և դիմումի ձևում կատարվող փոփոխությունների նպատակը վիզայի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ապահովումն է հյուպատոսական պաշտոնյաների համար»,-ի պատասխան՝ տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատնից:   

Ինչ վերաբերում է մյուս հարցին, որ ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը նաև «Գրին քարտի» խաղարկության հարցում՝ նախապատվություն տալով մանսագիտական կադրերին, և, հետևաբար,  ե՞րբ սպասել, որ ուժի մեջ կմտնի այս նոր մոտեցումը, ապա դեսպանատունը այս հարցում զերծ է մնում մեկնաբանություններից: