Վենեսուելայի նորընտիր Սահմանադիր ժողովը հայտարարել է իշխանության մյուս ճյուղերի հանդեպ իր գերազանցության մասին
Վենեսուելայի նորընտիր Սահմանադիր ժողովն ընդունել է հատուկ դրույթ, որը հայտնում է իշխանության մյուս ճյուղերի հանդեպ իր գերազանցության մասին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Դրույթն արգելում է ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանին և այլ պետական կառույցներին ընդունել որևիցե միջոցառում, որը կարող է խոչընդոտել Սահմանադիր ժողովի ընդունած օրենքներին։
Հիշեցնենք, որ Սահմանադիր ժողովը ստեղծվել է հուլիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքում, որոնք սակայն չեն ճանաչվել երկրի ընդդիմության, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք այլ պետությունների կողմից:










