Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը բախվել է խանութին. 2-րդ հարկի ուղևորները թակարդված են մնացել (լուսանկարներ, տեսանյութ)

11:42 • 10.08.17

Լոնդոնի արևմտյան մասում երկհարկանի ավտոբուսը բախվել է խանութին՝ ստեղծելով քաոսային իրավիճակ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկրորդ հարկի ուղևորները թակարդված են մնացել ու չեն կարողանում դուրս գալ վթարված փոխադրամիջոցից:

Դեպքի վայր են ժամանել 2 հրշեջ բրիգադ և 3 փրկարար ջոկատ:


Ականատեսները պատմել են, որ փրկարարները փորձում են դուրս բերել ուղևորներին ու պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում:

Նշվում է, որ ուղևորների շրջանում տուժածներ չկան, բոլորը գիտակից վիճակում են:

 

Police said there were 'casualties' after this morning's crash in Battersea, South West London

Two fire engines and three fire rescue units were sent to the scene in the capital this morning

The bus crashed into a shop during morning rush hour today in Battersea, South West London

A witness said the Lavender Hill crash 'looked awful' and he was 'hoping no one is badly hurt'