Սպիտակ տան մոտ Թրամփի սանրվածքով ահռելի փչովի ճուտիկ է տեղադրվել (լուսանկարներ)

10:16 • 10.08.17

Վաշինգտոնում Սպիտակ տան սիզամարգի վրա տեղադրվել է 9 մետրանոց փչովի ճուտիկ, որն ունի նախագահ Դոնալդ Թրամփի պես սանրվածք:

Ինչպես նշում է ktsa.com կայքը, ճուտիկին այնտեղ տեղադրելու գաղափարի հեղինակը ռեժիսոր Տարան Սինգխ Բրան է, որը 5 տարի շարունակ փորձել է Սպիտակ տան Գաղտնի ծառայությունից ճուտիկին տեղադրելու վերաբերյալ թույլտվություն ստանալ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի քննադատենք նախագահին՝ որպես թույլ ու անարդյունավետ առաջնորդի»,-ասել է Բրան:

Նրա կարծիքով՝ Թրամփը վախենում է հրապարակել իր հարկային հայտարարագիրը, վախենում է կարգավորել հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հիմա «խաղեր է խաղում Հյուսիսային Կորեայի հետ»:

Նշվում է, որ ահռելի ճուտիկը գրավել է ԶԼՄ-ների ու համացանցի օգտատերերի ուշադրությունը:

 

Картинки по запросу Trump-Like Inflatable Chicken

Картинки по запросу Trump-Like Inflatable Chicken