Չինաստանում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 343-ի (լուսանկարներ, տեսանյութ)

11:41 • 10.08.17

Երեքշաբթի Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 343-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:


Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 263 վիրավորի մասին:


«Չորեքշաբթի օրվա ժամը 22:10-ի դրությամբ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 19 մարդ է զոհվել, ևս 343 մարդ՝ վիրավորվել»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:


Ժամը 21:19-ին 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցզյուչժայգոու բնակավայրում: Ավելի ուշ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հստակեցրել է, որ մագնիտուդը կազմել է 7: Դրանից հետո գրանցվել է ավելի քան 1000 հետցնցում:

 

CHINA-QUAKE/

CHINA-QUAKE/

China Earthquake