Ժան Կլոդ Յունկերը 27 հազար եվրո է ծախսել մասնավոր ինքնաթիռի ծառայության դիմաց
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը 25 հազար եվրո է ծախսել մասնավոր ինքնաթիռի համար, որն անցյալ տարվա փետրվարին 9 հոգուց կազմված պատվիրակությանը հասցրել է Հռոմ, գրումէ Euronews-ը:
Ինքնաթիռի և հյուրանոցների համար ընդհանուր ծախսերը կազմել են 500 հազար եվրո, մինչդեռ Եվրահանձնաժողովում վստահեցնում են, որ նման ծախսերը լիովին համապատասխանում են Եվրոպական միության կանոններին։
Յունկերի մամուլի խոսնակ Մինա Անդրևան նշել է, որ մասնավոր ինքնաթիռ է վարձակալվել, քանի որ չեն եղել կոմերցիոն ինքնաթիռներ, որոնք կհամապատասխանեին Եվրահանձնաժողովի նախագահի օրակարգին:










