Աբխազիան «նյարդային» է անվանել Վրաստանի արձագանքը Պուտինի՝ Աբխազիա կատարած այցին

05:26 • 10.08.17

Աբխազիայի արտգործնախարարությունը «նյարդային» է անվանել Վրաստանի արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Չնայած Վրաստանի իշխանությունների, ինչպես նաև նրանց արևմտյան դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խիստ նյարդային արձագանքին նախագահ Պուտինի այցի նկատմամբ, ուզում ենք վստահեցնել, որ այցը հաջողված էր»,- ասվում է Աբխազիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Այնտեղ նաև նշված է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և ակտիվ կերպով շարունակում են զարգանալ: