Շվեդիայում կանխիկ դրամն ի սպառ կվերանա մոտ 10 տարում. փորձագետներ

04:48 • 10.08.17

Շվեդիայի փորձագետները հայտնել են, որ կանխիկ փողերը շրջանառությունից կվերանան ամենաուշը 2030 թվականին, և Շվեդիան ամենայն հավանականությամբ կդառնա աշխարհում առաջին «անկանխիկ երկիրը», հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Այսօր երկրում անկանխիկ վճարումների ծավալը կազմում Է շուրջ 80 տոկոս, իսկ աճի միտումը շարունակվում է պահպանվել: Առավել հաճախ կանխիկ գումարն օգտագործում են տարեց մարդիկ և փախստականները:

Շվեդիայում անկանխիկ վճարումների ակտիվ տարածմանը նպաստում Է նաև միահամուռ պայքարը փողերի լվացման դեմ: Ըստ վերջին համապատասխան օրինագծի՝ առևտրային ձեռնարկությունը պարտավոր Է ստուգել միջոցների ծագումը, եթե ընդհանուր գումարը գերազանցում Է 5 հազար եվրոն: Իսկ մինչ այդ սահմանված գումարի չափը 15 հազար եվրոն էր: