ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Աֆրիկյան երկրներում «սովի աննախադեպ սպառնալիքով»
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խիստ մտահոգված է Սոմալիում, Հարավային Սուդանում ու Նիգերիայում միլիոնավոր մարդկանց վիճակով, որոնց սպառնում է սով և նրանց օգնելու կոչ է անում, նշվում է ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Փաստաթղթում մասնավորապես գրված է, որ շարունակական զինված հակամարտություններն ու խաղաղ բնակչության դեմ բռնությունն ի վերջո բերում են աղետալի հետևանքների, այդ թվում սննդամթերքի պակասի։
ԱԽ-ն կոչ է անում հակամարտությունների բոլոր կողմերին հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներին, պաշտպանել խաղաղ բնակչությանը։
«Սովի աննախադեպ սպառնալիքի» կապակցությամբ ԱԽ-ն նաև կոչ է անում միջազգային դոնորներին անհապաղ միջոցներ հատկացնել վերոնշյալ երկրներին հնարավորինս բազմամյա ոչ նպատակային ֆինանսավորման պայմաններով։










