Ամերիկացիները խնայելու նպատակով սկսել են կենդանիների համար նախատեսված հակաբիոտիկներ ընդունել
Ամերիկացիները խնայողություն անելու նպատակով սովորական խանութներից կամ համացանցով անասնաբուժական դեղամիջոցներ, այդ թվում և հակաբիոտիկներ են գնում բժշկի այցելելու և թանկարժեք դեղամիջոցներ գնելու փոխարեն:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU ՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ամերիկացի բժիշկներն ու առողջապահության ոլորտի փորձագետները մտահոգություն են հայտնում նորահայտ փորձառության առթիվ՝ ահազանգելով դրա վտանգավոր լինելու մասին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հանրապետական սենատորները ամառային արձակուրդից վերադառնալուն պես մտադիր են կրկին քննարկել Բարաք Օբամայի հիմնած Obamacare առողջապահական բարեփոխումների փաթեթը չեղարկելու հարցը: Կոնգրեսի բյուջետային վարչության հաշվարկներով՝ այդ քայլը կհանգեցնի առողջապահության ծառայությունների անմատչելիությանը բնակչության անպաշտպան հատվածների համար:
Որպես օրինակ ամերիկյան աղբյուրը նշում է 27-ամյա Քրիսի դեպքը, որը նախընտրել է գնել ակվարիումային ձկների համար նախատեսված 15 դոլար արժողությամբ հակաբիոտիկներն իրեն նշանակված 150 դոլար արժողությամբ դեղամիջոցների փոխարեն, մինչդեռ ամերիկացու ամսական եկամուտը կազմում է 700 դոլար:










