Կորսիկայի լողափում նուդիստ կնոջը կրակել են հագնվելու պահանջը մերժելու համար
Ֆրանսիական Կորսիկայի լողափներից մեկում գտնվող ռեստորանի տերը պնևմատիկ հրացանով կրակել է նուդիստների վրա, որոնք հաճախ հանգտանում են այնտեղ: Արդյունքում լողափում հանգստացող իտալուհին վնասվածք է ստացել հետույքի հատվածում: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Պորո Վեքյու քաղաքի Կարատաջո լողափում, որի մոտակայքում նուդիստական բնակավայր է գտնվում: Հաստատության տերը մոտեցել է հանգստացողների խմբին և խնդրել նրանց կամ հագնվել, կամ գնալ: Երբ վերջիններս հրաժարվել են գնալ, նա վերադարձել է հրացանով և սկսել կրակել նրանց վրա:
Տեղի ունեցածից հետո տեղական ոստիկանությունը 10 դիմում է ստացել: Ռեստորանի տերը ձերբակալվել է, սակայն շուտով ազատ արձակվել ապացույցների բացակայության պատճառով: Իրավապահ մարմինները ստուգումներ կիրականացնեն միջադեպի հանգամանքները պարզելու համար:
Հայտնի է, որ Ֆրանսիայում նուդիզմը կարգավորում են իշխանությունները: Այն արգելված է մի շարք վայրերում, սակայն Կարատաջո լողափում կարելի է մերկանալ, և այդպիսի հանգստացողներն այստեղ խնդիրներ չեն ունենում:










