Մարոկկոն կարող է հյուրընկալել ԱԱ-2026-ը
Մարոկկոն դիմում է ներկայացրել Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ աֆրիկյան երկրի համար սա կլինի համաշխարհային առաջնությունը հյուրընկալելու հինգերորդ փորձը: Մինչ այս Մարոկկոն պայքարել է 1994-ի, 1998-ի, 2006-ի և 2010-ի Մունդիալների համար:
ԱԱ-2026-ը հյուրընկալելու դիմում Մարոկկոյից բացի կպայքարեն ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, որոնք համատեղ դիմում են ներկայացրել:
Մարոկկոն կարող է դառնալ երկրորդ աֆրիկյան երկիրը, որը կընդունի աշխարհի առաջնությունը: 2010-ին այն հյուրընկալել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը:










