Մեծ Բրիտանիայի ափ են հասել հսկայական խողովակներ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արևելյան ափում՝ Նորֆոլկ կոմսությունում, երկու հսկայական խողովակ է հայտնաբերվել: Այս մասին հայնում է Euronews-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խողովակների երկարությունը մոտ 100 մետր է, իսկ տրամագիծը՝ 2 մետր: Իշխանությունները նշել են, որ խողովակները նախատեսված են Ալժիրում իրականացվելիք խոշոր նախագծի համար:
Նշվում է, որ խողովակները ծով են ընկել այն բանից հետո, երբ դրանք տեղափոխելու ընթացքում առանձնացել են հիմնական բեռից:
East Anglian Daily Times-ը գրում է, որ խողովակները վտանգ չեն ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Շուտով խողովակները կվերադարձվեն Նորվեգիա՝ արտադրողին:










