Իսրայելում մահացել է Հոլոքոստը վերապրած աշխարհի ամենատարեց տղամարդը
Իսրայելի Հայֆա քաղաքում 113 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, որն անցել էր «Օսվենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի դժվարությունների միջով:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Իսրայել Կրիստալը ծնվել է Լեհաստանում 1903-ի սեպտեմբերին: 1940-ին տեղափոխվել է Օսվենցիմ: Հոլոքոստի ժամանակ կորցրել է կնոջ ու երկու երեխային: Ավելի ուշ ամուսնացել է երկրորդ անգամ և 1950-ին տեղափոխվել Իսրայել:
Ճապոնացի Յասուտարո Կոիդեի մահից հետո 2016-ին Կրիստալը ճանաչվել էր աշխարհի ամենատարեց տղամարդը:
Անցյալ տարի սեպտեմբերին տոնելով իր 113-ամյակը՝ Կրիստալը որոշել էր լրացնել 100 տարի առաջվա բացթողումը և տոնել իր բար միցվան (հրեական տղայի կրոնական չափահասության տարիքին հասնելու մասին հուշող եզրույթ):
Ներկա պահին աշխարհի ամենատարեց անձը համարվում է Ճամայկայի 117-ամյա բնակչուհի Վիոլետ Մոս Բրաունը:










