Ռուսաստանում հայտնաբերել են կրծքի քաղցկեղի դեմ դեղորայքի կեղծ խմբաքանակ
ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը՝ «Ռոսզդրավնադզոր»-ը նախազգուշացրել է Ռուսաստանում «Գերցեպտին» դեղորայքի կեղծ խմբաքանակի հայտնվելու մասին, հայտնում է rbc.ru-ն: Դեղորայքը կիրառվում է կրծքի քաղցկեղի բուժման համար:
Գերատեսչությունը հանձնարարել է առգրավել և ոչնչացրել կեղծ խմբաքանակի դեղորայքը:
Համապատասխան նամակը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Այնտեղ նշված է է կեղծ դեղորայքի նկարագրությունը, ինչպես նաև այն նշանները, որոնցով կարելի է տարբերել կեղծ դեղորայքի տուփն իրականից:
Դեղորայքի մեկ տուփի արժեքը կարող է գերազանցել 60 հազար ռուբլին:










