Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

02:38 • 12.08.17

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի արվարձանում 2 գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 36-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:


Հայտնում են, որ տուժածների թիվը հասել է 123–ի։ Տուժածները հոսպիտալացվում են մոտակա հիվանդանոցներ: Ավելի վաղ հայտնել էին, որ երկու գնացքի բախման հետևանքով մահացել է 20 մարդ, ևս 70-ը տուժել է:


Վթարի շուրջ դատախազությունը կազմակերպել է հետաքննություն, հայտնում են լրատվամիջոցները: