Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

15:07 • 12.08.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարար:
                          
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: