Ֆրանսիական Պրովանսի այցեքարտը՝ նարդոսը, գտնվում է լուրջ սպառնալիքի տակ
Ֆրանսիական Պրովանսի այցեքարտը՝ նարդոսը, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների տարածաշրջանում, գտնվում է սպառնալիքի տակ: Նարդոսի դաշտերը տուժում են երաշտից, ինչպես նաև միջատներից տարածվող հիվանդություններից:
Նարդոսը կամ լավանդան, մեծ պահանջարկ է վայելում հատկապես տարբեր կոսմետոլոգների և օծանելիք ստեղծողների շրջանում: Սակայն, վերջին տարիներին, նարդոսի դաշտերը խիստ խոցելի են դարձել կլիմայի փոփոխության պատճառով: Անձրևները դարձել են ավելի հազվադեպ ոչ միայն գարնանը, այլև աշնանը, իսկ միջատներն իրենց հերթին շատ հեշտ են հարմարվում երաշտին և արագ տարածում հիվանդությունները:
Ինչպես գրում է ֆրանսիական Le Figaro-ն այս տարվա բերքը կլինի շատ ավելի ցածր՝ համեմատած նախորդ տարվա 85 տոննայի:










