Վենեսուելայի նախագահն առաջարկել է պատժել բոլոր ցուցարարներին մինչև 25 տարվա ազատազրկմամբ

05:07 • 12.08.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է բողոքի ակցիայի մասնակիցներին պատժել 25 տարվա ազատազրկմամբ, գրում է Interfax լրատվամիջոցը:

«Նրանք, ովքեր փողոց դուրս կգան անհանդուրժողականություն և ատելություն տարածելու համար, կձերբակալվե և շատ խիստ խիստ պատիժ կկրեն՝ 15, 20 և 25 տարվա ազատազրկման տեսքով։ Այս օրենքում ես դա եմ առաջարկում»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը:

Մադուրոյի խոսքով՝ նման միջոցառումը պետք է միավորի Վենեսուելայի ժողովրդին և երկրում արդարություն ապահովի, հայտարարել է նա Ազգային սահմանադիր  ժողովի նիստում։