Գուամ կղզին խորհուրդներ է հրապարակել բնակիչների համար՝ ինչպես վարվել Հս. Կորեայի կողմից միջուկային հարվածի դեպքում

02:09 • 12.08.17

Գուամ կղզու իշխանությունները հատուկ խորհուրդներ են հրապարակել բնակիչների համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածի դեպքում պաշտպանվելուն ուղղված, գրում է Ռոյթերզ գործակալությունը։

Կղզու բնակիչներին խորհուրդ են տալիս առաջին հերթին հանգստություն պահպանել, պատրաստել անհրաժեշտ պարենամթերքը, հոգ տանել ընտանիքի անդամների անվտանգության մասին, ինչպես նաև թաքնվել այնպիսի առարկայի հետևում, որը կարող է պաշտպանել ռադիոակտիվ ալիքներից, հանել շորերը, որ ճառագայթումն ավելի չտարածվի և այլն։


Հիշեցնենք, որ Հս. Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկում է Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմակայանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։