Էջմիածնի ճանապարհին 40-ամյա տղամարդը ավտոմեքենայի մեջ կախվել է
Tert.am-ի տեղեկություններով Էջմիածնի ճանապարհին ավտոմեքենայի մեջ 40 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը ավտոմեքենայի նստարանի հենակի երկաթե ձողերին թել է կապել և այդկերպ, ըստ նախնական տվյալների՝ ինքնասպան եղել:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությանն այդ մասին ահազանգ ստացել է քաղաքացուց:
«Այսօր՝ ժամը 10:30-ին, քաղաքացի է ահազանգել ոստիկանություն և հայտնել, որ էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենայի մեջ մարդ կա կախված»,- ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանություն ծառայողները: Նշված դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:










