Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի փակումը

01:17 • 12.08.17

Սպիտակ տունն ամենայն լրջությամբ է դիտարկում ամերիկացի դիվանագետների հանդեպ Մոսկվայի գործողությունները, որոնք համարում է ոչ համարժեք և դիտարկում է պատասխանելու բոլոր տարբերակները, այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը՝ փոխանցելով նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունը:

«Մոսկվայի անհիմն միջոցառումները մեր անձնակազմի դեմ անպատասխան չեն մնա»,- ասել է ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիտարկվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարաններից մեկի փակումը՝ որպես պատասխան ՌԴ գործողություններին։


Ինչպես հայտնում են որոշ լրատվամիջոցներ, ԱՄՆ իշխանությունները կարող են Ռուսաստանից պահանջել փակել ԱՄՆ տարածքում իրենց գլխավոր հյուպատոսարաններից մեկը: