Թրամփի վարկանիշը սկսել է աճել

10:49 • 12.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը սկսել է աճել։ Այդ մասին են վկայում ամերիկյան Rasmussen Reports կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները։


Համաձայն դրա՝ Թրամփի կատարած աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 45 տոկոսը, նրա աշխատանքից դժգոհ է 53 տոկոսը։


Նախորդ շաբաթ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս և հասել ամենացածր ցուցանիշին հունվարի 20-ին Վաշինգտոնում նրա երդմնակալությունից ի վեր: Այդ մասին են վկայել Քվինիփեքի համալսարանի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքները։